Դասերի ընթացքում տեսական գիտելիքներն ամրապնդվում են տարբեր գործնական պրոյեկտների վրա աշխատանքով,
ինչը հնարավորություն է տալիս ուսանողին և՛ պրակտիկ գիտելիք ունենալ, և՛ պորտֆոլիո:
Դասավանդողների մեր թիմը կազմված է փորձառու ծրագրավորողներից,
ովքեր պարբերաբար վերապատրաստվում են թե՛ մասնագիտական,
թե՛ դասավանդման մեթոդիկայի ժամանակակից մեթոդներին տիրապետելու համար:
Կարիերա
Լավ սովորող ուսանողները հնարավորություն կունենան անցնելու մեկամսյա պրակտիկա՝ պրոֆեսիոնալ ծրագրավորողների ղեկավարությամբ,
ինչպես նաև կունենան աշխատանքի հնարավորություն մեզ հետ համագործակցող ընկերություններում: