ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ 0 -ԻՑ

Հիմնական կուրս

Ընդհանուր Տեվողություն

6 ամիս

Շաբաթական դասերի քանակ

3 անգամ

Խումբը

6 անձ

ԴԱՍԱԺԱՄԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

2 ժամ

35.000
դրամ/ամիս

Դասընթացի հիմնական կուրսը նախատեսված է բոլոր այն ուսանողների համար, ովքեր սկսում են 0 -ից:

Դասընթացին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր որոշակի գիտելիք արդեն ունեն և ցանկանում են էլ ավելի խորացնել իրենց կարողությունները:

Դասընթացի նկարագրությունը

Հիմնական կուրսի սկզբում ուսանողները 1 ամիս ուսումնասիրում են HTML, CSS տեխնոլոգիաները, որոնց օգնությամբ սովորում են մշակել ինչպես պարզ, այնպես էլ բարդ կառուցվածքային լուծումներ և մի շարք անիմացիոն էֆեկտներ պարունակող կայքեր: Այստեղ ուսանողները կայքերը դարձնում են responsive, այսինքն՝ ստեղծվում են այնպիսի կայքեր, որոնք հեշտությամբ գործարկվում են ինչպես համակարգիչների, այնպես էլ հեռախոսների և մի շարք այլ թվային սարքերի կողմից:
Մոդուլի ավարտին պրակտիկ քննություն

Հաջորդ երկու ամիսներին ուսանողները ծանոթանում են JavaScript, jQuery և React.js տեխնոլոգիաներին: Այս տեխնոլոգիաների կիրառմամբ ուսանողները հնարավորություն են ստանում կայքերը դարձնել ֆունկցիոնալ: JavaScript ծրագրավորման լեզվի շրջանակներում կազմակերպված խաղերի և ինտերակտիվ դասերի միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում զարգացնել ալգորիթմական մտածողություն: Դասընթացի ավարտին ուսանողները մշակում են տարբեր խաղեր, և ժամանակակից կայքերում կիրառվող համակարգեր:
Մոդուլի ավարտին տեսական և պրակտիկ քննություն

PHP և MySQL մոդուլը կրկին տևում է 2 ամիս: Այս ամիսներին ուսանողները ծանոթանում են backend ծրագրավորման առանձնահատկություններին, տվյալների բազաների նախագծման և կառավարման հիմնական մեթոդներին: Որպես ամփոփում` ուսանողները մշակում են իրենց կողմից ընտրված իրական պրոյեկտ: Օրինակ՝ բազմաֆունկցիոնալ սոցիալական ցանց, որի հիմնական հատկություններն են՝ գրանցումը, լոգինը, տարբեր մարդկանց որոնումը, ընկերության հայտի ուղարկումը, հաստատումը, մերժումը, ընկերների ցանկի ցուդադրումը, chat -ը, տարբեր գրառումների ավելացումը, դրանց like—երի և comment-ների հնարավորությունների ստեղծումը և այլն: Նախագծի մշակմանը զուգընթաց դասախոսի կողմից խստորեն հսկվում է կատարվող առաջադրանքում կոդի օպտիմալ լինելը, կայքի արագագործությունը, ինչպես նաև նրա Համապատասխանությունը օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման (OOP) սկզբունքներին:
Մոդուլի ավարտին տեսական քննություն, ինչպես նաև մշակված նախագծի ներկայացում:

Դասընթացի վերջին մոդուլը նվիրված է MVC կառուցվածքին և PHP -ի ամենապահանջված framework—ներից մեկին՝ Laravel -ին: Այստեղ ուսանողները ծանոթանում են ժամանակակից, բազմաֆունկցիոնալ վեբ կայքերի մշակման սկզբունքներին: Որպես պրակտիկ աշխատանք` այս փուլում մշակվում է օնլայն խանութ, որի հիմնական ֆունկցիաներն են՝ գրանցումը, լոգինը, ապրանքների ավելացումը, խմբագրումը և հեռացումը: Այստեղ ուսանողները ծանոթանում են նաև ժամանակակից վճարման համակարգերիn, ինչպես նաև մի շարք այլ API -երի ինտեգրման կանոններին:
Մոդուլի ավարտին ամբողջական օնլայն խանութի ներկայացում

Դասավանդվող առարկաներ

HTML, CSS տեխնոլոգիաներ

JavaScript ծրագրավորման լեզու

jQuery և OOP

React.js

PHP ծրագրավորման լեզու

MySQL տվյալների բազաների նախագծում և կառավարում

VCS համակարգեր և MVC կառուցվածք

Laravel Framework




Կայքը պատրաստվել է Պրոֆայթի Ուսումնական Կենտրոնի ուսանող՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ կողմից